Գործ ունենք տնտեսական խնդրի և անարդյունավետ կառավարման հետ. տնտեսագետը՝ էլեկտրականության խափանումների մասին

16:41 | 10.07.2019

Գործ ունենք տնտեսական խնդրի և անարդյունավետ կառավարման հետ. տնտեսագետը՝ էլեկտրականության խափանումների մասին

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հանրապետության տարածքում արձանագրված էլեկտրականության խափանումների խնդրին.

«Այսօր հանրապետության զգալի հատվածում գրանցվել են էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ, ինչի հետևանքով ներկայումս երկրի տնտեսությունը և մեր ազգաբնակչությունը լարվածություն և անհարմարավետություն է զգում. կրում է զգալի բարոյական և նյութական վնասներ: Անշուշտ, այս իրավիճակում, ոմանք փորձում են գտնել դավադրություններ, կանխամտածված քայլեր, ոմանք հիշում են 90-ականները, սակայն ըստ էություն՝ գործ ունենք տնտեսական խնդրի և անարդյունավետ կառավարման հետ: Երևան ՋԷԿ-ը պետական ընկերությունն է, իսկ Հրազդանի 5-րդ էներգոբլոկի միակ սեփականատերը Գազպրոմ Արմենիա ընկերությունն է: Երևան ՋԷԿ-ը լրիվ նոր կառուցված կայան է, որը վերջին տարիների ընթացքում ճապոնական վարկային միջոցների հաշվին արդիականացվել է, արտադրում է ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա, իսկ Հրազդանի 5-րդ էներգոբլոկը իր դրվածքային հզորություններից ավելի քիչ ծավալով է գործում և հիմնական գերծանրաբեռնվում է ատոմակայանի պլանային դադարների ժամանակ: Հատկանշական է, որ վաղուց կապիտալ ներդրումներ չեն իրականացվել Հրազդանի 5-րդ էներգոբլոկում: Եթե վթարը տեղի է ունեցել կայաններից մեկում, ապա այն կարող է ազդել նաև մյուս կայանի վրա, քանի որ գերծանրաբեռնվածություն կգրանցվի ցանցում, դրան կնպաստեր նաև բարոյապես և ֆիզիկապես մաշված բարձրավոլտ էլեկտրացանցերը, որի արդիականացման ծրագրերը նոր իշխանությունների կողմից հետաձգվեցին անորոշ ժամկետով: Պարզ է նաև, որ բաշխիչ ցանցերը, որոնք մատակարարում են էլեկտրաէներգիա սպառողներին, ներկայումս անխափան գործում են: Այսպիսով՝ մեր էլեկտրաէներգետիկ համակարգը բավականին հին է, մեծածավալ կապիտալ ներդրումների անհրաժեշտություն կա, այս ամենին գումարվում է առանձին լիազոր մարմնի բացակայությունը, ինչպես նաև լիազորությունների ոչ հստակ և անարդյունավետ բաշխվածությունը ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք