Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս տեսակցել որդու հետ. փաստաբան

16:30 | 10.07.2019

Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս տեսակցել որդու հետ. փաստաբան

Հայաստանի երկրորդ նախագահին դեռեւս արգելում են տեսակցել որդու հետ։ Այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝  փաստաբանների այցելությունների հետ կապված խնդիրներ չեն եղել, բայց եղել է խնդիր՝ կապված նրա ընտանիքի անդամների տեսակցությունների հետ։ «Խնդիրրը դեռեւս կա։ Բոլորին չէ, որ թույլ են տալիս տեսնվել։ Որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ»,- նշել է փաստաբանը։

Սակայն ավելի մանրամասն խոսել այս թեմայի մասին Հայկ Ալումյանը հրաժարվեց՝ դա բացատրելով նրանով, որ մամուլի հետ հանդիպման թեման այլ է։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք