Մեկնարկեց Մասիսի քաղաքապետի և ևս 7 անձի գործով առաջին նիստը

10:26 | 09.07.2019

Մեկնարկեց Մասիսի քաղաքապետի և ևս 7 անձի գործով առաջին նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ մեկնարկեց Մասիսի քաղաքապետԴավիթ Համբարձումյանի եւ եւս 7 քաղաքացու վերաբերյալ գործով առաջին դատական նիստը։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Համբարձումյանը 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք։ Հասարակական կարգի խախտումը զուգորդվել է նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի եւ որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով եւ գույքը ոչնչացնելով։

Գոռ Համբարձումյանին եւ Հարություն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ խմբի կազմում բացահայտ անհայգալից վերաբերմունք դրսեւորելով , սեփական անձը վեր դասելով հասարակության մեջ առանց պատճառի 5 րոպե տեւողությամբ հայհոյանքներ է հնչեցրել Հերացի եւ կորյուն խաչմերուկները փակած ցուցարարների հասցեին, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրանց։

Արմեն Մամուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ նա Էրեբունի եւ Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում Գոռ Խաչատրյանի, Կարեն Օհանյանի, Արմենակ Հակոբյանի եւ քննությամբ դեռեւս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է անհայտ անձի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին, որոնք ուղորդվել են բռնությամբ եւ ջարդերով եւ գույքի ոչնչացմամբ։

Մարատ Պողոսյանն էլ մեղադրվում է  այն բանի համար, որ նա խախտելով հասարակական կարգը խմբի կազմում, ինքնությունները չպարզված անձանց հետ Նորագավիթ թաղամասի վերջնամասում գտնվող ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ խուլիգանական մղումներով ոտքերով եւ ձեռքերով հարվածներ են հասցրել Սարգիս Սարգսյանի կողմից վարվող  «Մազդա» մակնիշի անտոմեքենային՝ Ս․ Սարգսյանին պատճառելով 150,000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։

Ներկայացված բոլոր դրվագներն էլ առնչվում են ՀՀ վարչապետ, այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած բողոքի ակցիաներին։

Մեղադրյալներից որեւէ մեկը կալանքի տակ չէ։

Գոռ եւ Դավիթ Համբարձումյանների, Գոռ Խաչատրյանի եւ Արմենակ Հակոբյանի նկատմամբ, որպես խափանման միջող է ընտրվել գրավը, իսկ Հարություն Հակոբյանի, Արմեն Մամուլյանի, Կարեն Օհանյանի եւ Մարատ Պողոսյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Տեսանյութը՝ News.am

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք