«Երկրպագուհիներս սպառնում էին կնոջս վրա ծծմբաթթու լցնել ու այլանդակել նրա դեմքը». երգիչ Կիրիլ Անդրեևն անկեղծացել է

16:43 | 06.07.2019

«Երկրպագուհիներս սպառնում էին կնոջս վրա ծծմբաթթու լցնել ու այլանդակել նրա դեմքը». երգիչ Կիրիլ Անդրեևն անկեղծացել է

Հուլիսի 5-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մարդու ճակատագիրը» հաղորդման հյուրն է եղել ռուսական հայտնի «Иванушки Int.» խմբի մասնակից Կիրիլ Անդրեևը:

48-ամյա երգիչը պատմել է հաղորդավար Բորիս Կորչևնիկովին իր ստեղծագործական, ինչպես նաև անձնական կյանքի մասին: 

Կիրիլի ընտանիքի մասին քիչ բան է հայտնի: Նրա կինը՝ Լոլան, չի սիրում տեսախցիկներ, հրապարակային մարդ չէ, թեև երգչի հետ է ապրում արդեն ավելի քան 20 տարի:

Երգչի խոսքով՝ նա շատ է պարտական իր կնոջը:

«Իմ բախտը բերել է: Նա իմաստուն կին է և գիտի՝ ինչ ասել, ինչպես հանգստացնել»,- պատմել է Կիրիլը:

Երգիչը խոստովանել է, որ իր կարիերայի ամենածաղկուն շրջանում Լոլային մշտապես անհանգստացրել են իր երկրպագուհիները, զանգահարել իրենց տուն: Կիրիլը խոստովանել է, որ մի ժամանակ իր կնոջ հասցեին անգամ սպառնալիքներ են հնչել. իրենց նամակներում և հեռախոսազանգերի ժամանակ երկրպագուհիները խոստացել են գտնել նրան, նրա վրա ծծմբաթթու լցնել ու այլանդակել նրա դեմքը:

Այդ ժամանակ երգիչը ստիպված է եղել մամուլի ասուլիս հրավիրել ու հայտարարել, որ եթե հանրությունը հանգիստ չթողնի իր կնոջը, ապա նա մեկընդմիշտ կհեռանա բեմից, և որ ընտանիքը նրա համար ամենակարևորն է: Միայն դրանից հետո կնոջ նկատմամբ հետապնդումները դադարել են:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք