Բարսելոնան մերժել է ֆուտբոլիստներ փոխանակելու Ինտերի առաջարկը

15:46 | 06.07.2019

Բարսելոնան մերժել է ֆուտբոլիստներ փոխանակելու Ինտերի առաջարկը

Armsport.am-ը գրում է․

«Ինտերը» հետաքրքրված է իր կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանին «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Արտուրո Վիդալի հետ փոխանակելու տարբերակով: Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ հղում անելով Sky Sport Italia-ին:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «ներաձուրիների» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հույսեր չի կապում բելգիացու հետ, ուստի միլանյան ակուբը սկսել է ուսումնասիրել նրանից բաժանվելու հնարավոր տարբերակները:

Դեռ նախորդ ամիս ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են «կապտանռնագույններին»՝ Արտուրո Վիդալի փոխարեն: Սակայն կատալոնական ակումբը մերժել է առաջարկը:

Անցած մրցաշրջանում Ռաջան Ա Սերիայում անցկացրած 29 խաղում 6 գոլ է խփել ու կատարել 3 արդյունավետ փոխանցում: Չեմպիոնների լիգայում բելգիացին մասնակցել է 4 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ:

Վիդալը նախորդ մրցաշրջանում ակումբային մակարդակում անցկացրել է 53 խաղ: Նրա ակտիվում 3 գոլ է ու 7 գոլային փոխանցում:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք