Մարսելոն ցանկանում է հեռանալ Ռեալից

17:18 | 04.07.2019

Մարսելոն ցանկանում է հեռանալ Ռեալից

Armsport.am-ը գրում է.


«Ռեալի» ձախ պաշտպան Մարսելոն ցանկանում է հեռանալ Մադրիդից:

Բրազիլացին մի քանի առաջարկներ ունի այլ ակումբներից և խնդրել է «Ռեալի» ղեկավարությունը բաց թողնել իրեն, հաղորդում է Sport.es-ը:

31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ"-ն, «Արսենալը», «Միլանը» և «Յուվենտուսը»: Բրազիլացին ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել նոր ակումբի հետ և ավարտել իր եվրոպական կարիերան։

Մարսելոյի ներկայացուցիչները բանակցություններ են վարում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, որպեսզի հարցը հնարավորինս արագ լուծում ստանա։ Պաշտպանը կասկածում է, որ "«Լիոնից» Ֆերլան Մենդիի տեղափոխությունից հետո խաղաժամանակ կունենա:

Բրազիլացին մադրիդցիներին խնդրել է քննարկել իր վերաբերյալ առաջարկները։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «սերուցքայիններին» միացել է 2007 թվականին՝ «Ֆլումինենսեից»:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք