«Ռեալի» կազմը, որը կմեկնի ԱՄՆ եւ Կանադա

18:10 | 03.07.2019

«Ռեալի» կազմը, որը կմեկնի ԱՄՆ եւ Կանադա

Հայտնի է Մադրիդի «Ռեալի» կազմը, որը կմեկնի ԱՄՆ եւ Կանադա, հաղորդում է El Partidazo de COPE-ը։

Արքայական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտացուցակում ընդգրկել է 25 ֆուտբոլիստների։

Բրազիլացի Կազեմիրոն ու ուրուգվայցի Վալվերդեն բացակայում են, քանի որ մասնակցում են Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Դանի Սեբալյոսը մոտ է «Միլան» տեղափոխվելուն։

«Ռեալը» Հյուսիսային Ամերիկայում ընկերական հանդիպումներ կանցկացնի Մյունխենի «Բավարիայի», Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Լոնդոնի «Արսենալի» հետ։

Դարպասապահներ․ Տիբո Կուրտուա, Լյուկա Զիդան, Անդրեյ Լունին, Կեյլոր Նավաս։

Պաշտպաններ․ Խեսուս Վալյեխո, Դանի Կարվախալ, Ալվարո Օդրիոսոլա, Մարսելո, Սերխիո Ռամոս, Ֆերլան Մենդի, Ռաֆայել Վարան, Նաչո։

Կիսապաշտպաններ․ Տոնի Կրոս, Իսկո, Լուկա Մոդրիչ, Մարկո Ասենսիո, Բրահիմ Դիաս, Լուկաս Վասկես, Էդեն Ազար, Գարեթ Բեյլ։

Հարձակվողներ․ Քարիմ Բենզեմա, Լուկա Յովիչ, Վինիսիուս Ժունիոր, Ռոդրիգո Գոես, Մարիանո Դիաս։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք