Կիլիան Մբապե․ Հաջորդ մրցաշրջանը՝ ՊՍԺ-ում

10:20 | 03.07.2019

Կիլիան Մբապե․ Հաջորդ մրցաշրջանը՝ ՊՍԺ-ում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ մրցաշրջանը եւս կանցկացնի փարիզյան ակումբում։ Այդ մասին 20-ամյա ֆուտբոլիստը գրել է Թվիթերում։ Մբապեն հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Սպասվում է, որ հաջորդ ամռանը Մբապեն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Նրա տրանսֆերը գնահատվում է 200-250 միլիոն եվրո։ ՊՍԺ-ն «Մոնակոյին» վճարել է 145 միլիոն եվրո Մբապեի համար։ Նա 2017-ից է խաղում Փարիզում։ Առաջին մրցաշրջանն անցկացրել է վարձակալությամբ։

Անցած մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 39 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք