Վրացական լարին արժեզրկվում է՝ կրկին պատմական նվազագույն ցուցանիշ գրանցելով. РИА Новости

10:20 | 27.06.2019

Վրացական լարին արժեզրկվում է՝ կրկին պատմական նվազագույն ցուցանիշ գրանցելով. РИА Новости

Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, շարունակում է արժեզրկվել և պատմական նվազագույն ցուցանիշներ գրանցել Ռուսաստանի սահմանած զբոսաշրջային էմբարգոյի ֆոնին, տեղեկացնում է РИА Новости-ն։

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ հունիսի 27-ի համար սահմանված պաշտոնական փոխարժեքը կազմում է 2,847 լարի մեկ դոլարի դիմաց, որն այսօրվա փոխարժեքից 0.5 տոկոսով ավելի ցածր է: 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 21-ին հրամանագիր է ստորագրել՝ արգելելով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Վրաստան: Տուրիստական օպերատորներին խորհուրդ է տրվել ուղեգրեր չվաճառել Վրաստանի ուղղությամբ: Այս հրամանագրի հրապարակումից հետո լարի փոխարժեքը նվազել է 2.4 տոկոսով:

Հունիսի 25-ին Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան բացառել է լարիի արժեզրկման և ՌԴ զբոսաշրջային էմբարգոյի կապը՝ հայտարարելով, որ խոսքը փոխարժեքի կարճաժամկետ տատանման մասին է:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք