Երթուղայինում փորձել է մի կնոջ պայուսակից 10 հազար դրամ «թռցնել», բայց հենց տեղում ընկել է ոստիկանի ձեռքը

18:05 | 25.06.2019

Երթուղայինում փորձել է մի կնոջ պայուսակից 10 հազար դրամ «թռցնել», բայց հենց տեղում ընկել է ոստիկանի ձեռքը

Հունիսի 24-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ժամը 18.30-ին գողություն կատարելու կասկածանքով Սեբաստիայի փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել Կոնդի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա 15 րոպե առաջ երթուղային միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից փորձել է գողանալ 10 հազար դրամ, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Կնոջից ընդունվել է հաղորդում:

Գողոնը հայտնաբերված է:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք