Գիշերը քարով կոտրել է «Մերսեդեսի» ապակին եւ փորձել գողանալ մարտկոցը. Ոստիկանները նրա մոտ դանակ են գտել

17:52 | 25.06.2019

Գիշերը քարով կոտրել է «Մերսեդեսի» ապակին եւ փորձել գողանալ մարտկոցը. Ոստիկանները նրա մոտ դանակ են գտել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 24-ին, ժամը 10-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մայրաքաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը գիշերը քարով կոտրել է Բագրատունյաց փողոցում կայանված «Մերսեդեսի» ապակին եւ փորձել գողանալ մարտկոցը, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Տղամարդու մոտից հայտնաբերվել է գաղտնի փականով 8 սմ շեղբի երկարությամբ դանակ:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք