Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին

16:32 | 25.06.2019

Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընդունված անձնական երաշխավորությունը վերացնել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Դատավորը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

Դատավորը որոշեց դատախազի բողոքը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքը բավարարել, և Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի որոշումը բեկանել, քրեական գործը ուղարկել նույն դատարան նոր քննության:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշել էր Քոչարյանին ազատել կալանքից՝ Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ: 

Երկու օր անց՝ մայիսի 20-ին էլ նույն դատավորը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների դեմ հարուցված գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին: Դատախազությունը և տուժող կողմի փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել այս որոշումների դեմ։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք