Բելառուսի գործարաններից մեկում շոգի պատճառով կանանց թույլ են տվել լողազգեստներով աշխատել

12:43 | 20.06.2019

Բելառուսի գործարաններից մեկում շոգի պատճառով կանանց թույլ են տվել լողազգեստներով աշխատել

Բելառուսական «ԲելՄաշ» հաստոցաշինական գործարանի ղեկավարությունը կին աշխատակիցներին թույլ է տվել հաստոցների մոտ լողազգեստներով աշխատել: Նման արտասովոր որոշման պատճառն անոմալ շոգն է, որը պատուհասել է երկրին ու վատ անդրադարձել մարդկանց աշխատունակության վրա:

Ինչպես նշում է belsat.eu կայքը, «ԲելՄաշ»-ը նույնիսկ ուշագրավ տեսահոլովակ է նկարահանել կիսամերկ աշխատող կանանց մասին:

«Աշխատակազմի իգական սեռի ներկայացուցիչների պահանջով ընկերության տնօրինությունը թարմացրել է գործարանի տարածքում որոշակի կատեգորիայի աշխատակիցների համար «դրես կոդի» վերաբերյալ կանոնները: Այժմ այստեղ կարելի է հանդիպել աղջիկների, որոնք ընկերության արտադրանքը՝ փայտամշակման հաստոցները, փորձարկում են լողազգեստներով: Նոր կանոնների համաձայն՝ արտադրանքը փորձարկողները կարող են կրել լողազգեստ կամ գեղեցիկ ներքնազգեստ, ինչը չի խանգարում նրանց գործունեության հիմնական տեսակին: Պաշտպանության համար օգտագործվում է գոգնոց, ակնոց և ձեռնոցներ: Այս կանոնը գործում է միայն այն դեպքում, եթե օդի ջերմաստիճանը գերազանցում է +27 աստիճանը»,-ասվում է ընկերության հայտարարությունում:

Նշվում է, որ աշխատակցուհիները գոհ են ղեկավարության որոշումից և ամբողջ աշխատակազմի արտադրողականության մակարդակը բարձրացել է 20%-ով: Եթե փորձարկումը հաջողվի, ապա «համազգեստի» այս տեսակը կտարածվի նաև տղամարդկանց վրա:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք