Ղազախստանի մայրաքաղաքից ոչ հեռու Ան-2 ինքնաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

12:18 | 20.06.2019

Ղազախստանի մայրաքաղաքից ոչ հեռու Ան-2 ինքնաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

Ղազախստանի Ակմոլինի շրջանում Ան-2 ինքնաթիռ է կործանվել, հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ օդաչուն զոհվել է:

Մինչդեռ անձնակազմի մյուս երկու անդամները բազմաթիվ վնասվածքներով ու այրվածքներով հոսպիտալացվել են:

Nur.kz կայքը հավելում է, որ ինքնաթիռն ընկել է մայրաքաղաք Նուր-Սուլթանից ոչ հեռու: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 9:50-ին՝ դաշտերի քիմիական մշակման ժամանակ:

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: Ինքնաթիռի անկման պատճառների հետաքննությամբ զբաղվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հանձնաժողովը:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք