Մոլդովայում մասնակիորեն 9-հարկանի շենք է փլուզվել, բնակիչներին հաջողվել է ժամանակին տարհանել

12:05 | 20.06.2019

Մոլդովայում մասնակիորեն 9-հարկանի շենք է փլուզվել, բնակիչներին հաջողվել է ժամանակին տարհանել

Մոլդովայի հյուսիսային Ատակի քաղաքում փլվել է 9-հարկանի բնակելի շենքի մի մասը: Երկրի նախագահ Իգոր Դոդոնի խոսքով՝ զոհերից հնարավոր է եղել խուսափել նախօրոք իրականացված տարհանման շնորհիվ:

«Արտակարգ իրավիճակների հարցերով հանձնաժողովը շտապ մեկնում է դեպքի վայր: Շատ լավ է, որ ժամանակին արձագանքեցինք և հասցրինք օպերատիվ կերպով տարհանել բնակիչներին»,- գրել է Դոդոնը ֆեյսբուքյան իր էջում:

Վաղուց վթարային վիճակում գտնվող շենքի մասնակի փլուզումը տեղի է ունեցել երեկոյան՝ ժամը 21:20-ի սահմաններում: Փլուզումից ժամեր առաջ փրկարարները շենքից 46 բնակչի են տարհանել, որոնց թվում նաև երեխաներ են եղել:

Ոստիկանությունը շրջափակել է շենքը, դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների հարցերով հանձնաժողովի անդամները:

Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն հայտնել է, որ այսօր կառավարության նիստում կքննարկվի տուժածներին և անօթևան մնացածներին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք