«Դալմայի այգիներում» առվի մեջ կնոջ քայքայված դի է հայտնաբերվել

10:38 | 20.06.2019

«Դալմայի այգիներում» առվի մեջ կնոջ քայքայված դի է հայտնաբերվել

Երեւանում, այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 08։15-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ գործարար Սամվել Ալեքսանյանի տան հաեւեւանությամբ գտնվող «Դալմայի այգիներում» դի կա։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները նշված հատվածում՝ ոռոգման համար նախատեսված առվի մեջ, հայտնաբերել են կնոջ քայքայված դի։ Այս պահին դատական բժիշկը դիակի զննություն է կատարում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումներ՝ պարզելու համար մահացածի ինքնությունը։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք