«Արաբկիր» զբոսայգում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. հարվածը եղել է գոտկային հատվածին

17:56 | 15.06.2019

«Արաբկիր» զբոսայգում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. հարվածը եղել է գոտկային հատվածին

Հունիսի 14-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա տղամարդ։

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հայտնել է, որ Հրաչյա Քոչարի փողոցում իրեն դանակահարել են:

Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, «Արաբկիր» զբոսայգում, տուժածն ու մի տղամարդ վիճել են, փոխադարձ հարվածներ հասցրել։ Վիճաբանության ընթացքում տղամարդն իր ձեռքում եղած կտրող-ծակող առարկայով հարվածել է՝ տուժողին պատճառելով վնասվածք:

Հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Արաբկիրի քրեական հետախույզները եւ ՊՊԳՎ տարածքային ստորաբաժանման ծառայողները համատեղ պարզել են, որ քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը։

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք