Սպիտակ տան պարսպի վրայով անցնել փորձած տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա

17:24 | 15.06.2019

Սպիտակ տան պարսպի վրայով անցնել փորձած տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա

ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները կալանվորել են անհայտ անձին, որը գիշերը փորձել է անցնել Սպիտակ տան պարսպի վրայով, հայտնում է Fox News-ը: 

Daily Beast-ը հայտնում է, որ տղամարդուն կալանավորել են ոստիկանության սպայի վրա հարձակվելու եւ ապօրինի ներխուժման փորձ կատարելու համար:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21:00-ի սահմաններում: Առայժմ հայտնի չէ՝ այդ պահին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդյոք շենքո՞ւմ էր, թե՞ ոչ:

Հայտնի է միայն, որ իրավախախտին անմիջապես բռնել են եւ հսկողության տակ վերցրել:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք