Անթալիայում ավտովթարի հետևանքով Ռուսաստանից և Ուզբեկստանից զբոսաշրջիկներ են տուժել

16:44 | 15.06.2019

Անթալիայում ավտովթարի հետևանքով Ռուսաստանից և Ուզբեկստանից զբոսաշրջիկներ են տուժել

Թուրքիայի Անթալիա նահանգում միկրոավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Ռուսաստանից և Ուզբեկստանից 7 զբոսաշրջիկ է տուժել, հայտնում է «Հաբերթյուրք» հեռուստաալիքը: 

Զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է մեքենայի, ինչի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 11 մարդ:

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է:

Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ հոսպիտալացվածների թվում 2 ռուս կա՝ 1991 և 1996 թվականներին ծնված: Նրանց բուժօգնություն է տրամադրվել, նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք