Ամերիկացի հայտնի լրագրողը ռեպորտաժ պատրաստելու ժամանակ անհետացել է

13:55 | 13.06.2019

Ամերիկացի հայտնի լրագրողը ռեպորտաժ պատրաստելու ժամանակ անհետացել է

Մոտոցիկլետների գծով մասնագիտացած հայտնի ամերիկացի լրագրող Դեյվի Ջոնսոնն անհետ կորել է Honda մակնիշի մոտոցիկլետով փորձնական շրջագայության ժամանակ, գրում է Motor1-ը:

Լրագրողն ուղևորվել է Motorcyclist ամսագրի համար ռեպորտաժ պատրաստելու և պետք է նոր մոտոցիկլետով Հյուսիսային Կալիֆոռնիա ժամաներ, սակայն արդեն մոտ մեկ շաբաթ է՝ նրանից լուր չկա:

Նրա մոտոցիկլետը սաղավարտի և մի զույգ ձեռնոցների հետ հայտնաբերվել է Մոքլամն Հիլ քաղաքից ոչ հեռու գտնվող կայանատեղիում: Մոտակայքում ոստիկանությունը հայտնաբերել է նաև Ջոնսոնի հագուստը, հեռախոսը, համակարգիչն ու դրամապանակը, ընդ որում՝ բոլոր իրերը խնամքով դրված են եղել գետակի ափին:

Քառասունչորսամյա լրագրողը վերջին անգամ կապ է հաստատել հունիսի 5-ին: Նա հաղորդագրություն է ուղարկել իր հարսնացուին և մեկ լուսանկար՝ ընկերոջը՝ նշելով, որ մեկնում է Սակրամենտո քաղաքի իր տուն, որից 2 օր հետո հարսնացուն հայտնել է նրա անհետացման մասին:

Ենթադրվում է, որ լրագրողը գնացել է լողալու, սակայն չի կարողացել դիմակայել ուժեղ հոսանքին: Մտերիմների խոսքով՝ Ջոնսոնն այնքան էլ լավ լողորդ չէր: Նրանք հույս են հայտնել, որ տղամարդուն հաջողվել է որևէ կերպ ողջ մնալ:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք