Հնդկաստանում լիչի ուտելուց հետո 53 երեխա է մահացել

13:38 | 13.06.2019

Հնդկաստանում լիչի ուտելուց հետո 53 երեխա է մահացել

Հնդկաստանում լիչիի ծառի պտուղներն ուտելուց հետո 53 երեխա է մահացել, հայտնում է rt.com գործակալությունը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Բիհար նահանգի Մուզաֆարփուր շրջանում: Բժիշկները պատմել են, որ մահից առաջ բոլոր երեխաները լիչի են կերել: Բուժաշխատողները կասկածում են, որ պտուղները կարող էին տոքսիններ պարունակել:

Եվս 40 անչափահասներ հոսպիտալացվել են նմանատիպ ախտանշաններով: Ներկայում նրանք բոլորը վերակենդանացման բաժանմունքում են գտնվում:

Լրատվամիջոցները նշում են, որ 1995 թվականից սկսած ամառային սեզոնին Բիհար նահանգում մշտապես մանկական հիվանդությունների բռնկումներ են տեղի ունենում լիչիի օգտագործման հետևանքով: Հնդկաստանում հիվանդությունը կոչել են Chamki Bukhar: Ախտանշանները ներառում են ջերմություն, փսխում և գիտակցության կորուստ:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք