Արտակ Զեյնալյանին ծափերով ճանապարհեցին կառավարությունում, սակայն նա ներկա չէր

11:18 | 13.06.2019

Արտակ Զեյնալյանին ծափերով ճանապարհեցին կառավարությունում, սակայն նա ներկա չէր
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արտակ Զեյնալյանի հրաժարականին։
 
«Այսօր կառավարության առաջին նիստն է, որ անցկացնում ենք առանց արդեն արդարդատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի, ես ուզում եմ շնորհակալությւոն հայտնել համտեղ աշխատանքի համար, մաղթել հաջողություններ։ Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի Հայաստանում պետության կառավարման և հետագա զարգացման գործում», - ասաց վարչապետը։
 
Նա գործադիրի անդամներին խոսք հղեց. «Կարծում եմ՝ մեր գործընկերոջը արժի ծափահարություններով ճանապարհել»։ Արտակ Զեյնալյանը, սակայն, ներկա չէր կառավարության նիստին։
 
Հիշեցնենք՝ հունիսի 7-ին Արտակ Զեյնալյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, և երեկ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Զեյնալյանին պաշտոնից ազառելու հրամանագիրը։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք