ԱՄՆ-ում վերջին 2 ամսում 1700 մանկապիղծ է ձերբակալվել

10:18 | 13.06.2019

ԱՄՆ-ում վերջին 2 ամսում 1700 մանկապիղծ է ձերբակալվել

ԱՄՆ-ում վերջին 2 ամսում 1700 մանկապիղծ է ձերբակալվել, գրում է Washington Examiner-ը: 

«Կոտրված սիրտ» անունով հայտնի երկամսյա օպերացիան անցկացվել է երեխաների դեմ ինտերնետ հանցագործությունների հարցերով զբաղվող օպերատիվ խմբերի կողմից:

«Ընդամենը 2 ամսվա ընթացքում օպերատիվ խմբերն ավելի քան 18 000 բողոք են ստացել եւ 1700 մանկապիղծի են ձերբակալել»,- ասել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը:

Խմբերն ուսումնասիրել են կասկածյալներին, որոնք մանկական պոռնոգրաֆիա են արտադրում, տարածում, զբաղվում են մանկական սեքս առեւտրով կամ օնլայն օգտագործում են երեխաներին սեռական նպատակներով:  

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք