Մեքսիկայի հարավ-արևելքում լրագրող է սպանվել

18:26 | 12.06.2019

Մեքսիկայի հարավ-արևելքում լրագրող է սպանվել

Մեքսիկայի հարավ-արևելքում անհայտ անձինք սպանել են լրագրող Նորմա Սարաբիային: Սպանությունը տեղի է ունեցել Տաբասկո նահանգում՝ լրագրողի տան մոտ, գրում է Milenio թերթը:

Քննության նախնական վարկածի համաձայն՝ լրագրողի սպանությանը ներգրավված է 2 զինված անձ: Տաք հետքերով հանցագործներին ձերբակալել չի հաջողվել: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:

Հայտնի է, որ վերջին տարիներին Սարաբիան հոդվածներ է գրել Tabasco Hoy շրջանային թերթի համար: 

Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը հայտնել է, որ 2000 թվականից ի վեր Մեքսիկայում սպանվել է ավելի քան 145 լրագրող:

Լրագրողների միջազգային ֆեդերացիայի տվյալների համաձայն՝ 2018 թվականին աշխարհում սպանվել է ԶԼՄ-ների 94 աշխատակից: Սպանությունների թվով առաջատարն Աֆղանստանն է:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք