Մոտակա ամիսներին աղբի հետ կապված վիճակը կդառնա ամբողջությամբ վերահսկելի. Երեւանի քաղաքապետ

16:10 | 12.06.2019

Մոտակա ամիսներին աղբի հետ կապված վիճակը կդառնա ամբողջությամբ վերահսկելի. Երեւանի քաղաքապետ

Մոտակա ամիսներին Երեւանում աղբի հետ կապված վիճակը կդառնա ամբողջությամբ վերահսկելի: Այս մասին հունիսի 12-ին տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝ իրենք դիմել են կառավարությանը մեկ անձից «ԿամԱԶ» մակնիշի 5 մեքենա ձեռք բերելու թույլտվության համար: «Մենք նախատեսում ենք գնել ընդհանուր 34 ավտոմեքենա եւ ոչ միայն այդ մակնիշի, քանի որ մրցույթները դեռ չեն ավարտվել»,- ասաց քաղաքապետը:

Մարությանը նշեց, որ գնման որոշումն ընդունվել է դեռեւս հունվարին, եւ փետրվարին սկսվել է մրցույթը, բայց համակարգում խնդիրների պատճառով այս գործընթացը երկարել է: Նրա կարծիքով՝ մասնավոր հատվածում պետական ապարատի աշխատանքի արագությունը չի համապատասխանում իրավիճակին, ինչի հետեւանքով էլ առաջանում են ուշացումները: «Մեքենաներն աստիճանաբար կստացվեն հունիսի վերջից»,- լրացրեց քաղաքապետը:

Նշենք, որ արդեն մի քանի ամիս Երեւանի բնակիչները իրենց վրդովմունքն են հայտնում՝ կապված ամբողջ քաղաքում աղբի կուտակումների հետ, ինչի պատճառով Հայաստանի մայրաքաղաքում առաջացել է ծանր սանիտարա-հիգիենիկ վիճակ:

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք