Սևանա լճից այս տարի լրացուցիչ ջրառի կարիք չի լինի, քննարկվել է, որ 170 մլն խմ-ի փոխարեն սահմանափակվեն 135 մլն խմ-ով․ շրջակա միջավայրի նախարար

12:02 | 12.06.2019

Սևանա լճից այս տարի լրացուցիչ ջրառի կարիք չի լինի, քննարկվել է, որ 170 մլն խմ-ի փոխարեն սահմանափակվեն 135 մլն խմ-ով․ շրջակա միջավայրի նախարար

2018 թ. բյուջեի կատարողականի քննարկմանը Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է, որ 45 սմ-ով բարձրացել է լճի մակարդակը և հասել նախորդ տարվա մակարդակին։ Նա հարցրեց, թե ճի՞շտ են այդ թվերը և արդյոք այս տարի և՞ս 170 մլն խմ-ից ավելին է Սևանից ջուր վերցվելու, ինչպես նախորդ տարի։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ Ֆելիքս Ցոլակյանի նշած թվերը ճիշտ են, տարեկան 45-50 սմ տատանումներ լինում են։ «Այս պահի դրությամբ, սակայն, Սևանի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ պակաս է 1 սմ-ով»,-ասաց նա։

Լրացուցիչ ջրառի հետ կապված՝ ասաց, որ հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ ջրամբարների լցվածության մակարդակը, խոնավությունը, լրացուցիչ ջրառի կարիք չի լինի։ 
Ավելին, ըստ նրա, քննարկվել է, որ սահմանափակվեն 135 մլն խմ-ով։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք