Բողոքի ակցիա՝ «Հայոց պատմության» դպրոցական դասագրքերում կեղծարարությունները վերացնելու պահանջով

11:43 | 12.06.2019

Բողոքի ակցիա՝ «Հայոց պատմության» դպրոցական դասագրքերում կեղծարարությունները վերացնելու պահանջով

«Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը (ՏՈԵՄ) Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել այսօր՝ հունիսի 12–ին։ Միության անդամները պահանջում էին «Հայոց պատմություն» առարկայի դպրոցական դասագրքերում առկա կեղծարարությունները վերացնել:

Ակցիայի մասնակիցները ինստիտուտի պատուհաններին փակցրել էին պաստառներ՝ «կեղծարարներ, դո՛ւրս ԳԱԱ-ից», «անաչառ դասագրքեր», «դուք սպանել եք ազգային պատմությունը» եւ այլ գրություններով: Մասնակիցները ժապավեններով փակել էին ինստիտուտի մուտքը:

Նշենք, որ ուսանողական-երիտասարդական միությունն այս պահանջով դիմել է Կրթության եւ գիտության նախարարությանը, սակայն որեւէ արձագանք դեռ չի ստացել:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք