Ռուսաստանում դաշնային բյուջեի հաշվին սովորում է 1500 հայ ուսանող. Կոպիրկին

19:00 | 11.06.2019

Ռուսաստանում դաշնային բյուջեի հաշվին սովորում է 1500 հայ ուսանող. Կոպիրկին

Ռուսաստանում դաշնային բյուջեի հաշվին սովորում է 1500 հայ ուսանող: Հունիսի 11-ին մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով անցյալ տարի ՀՀ 220 քաղաքացիներ սկսել են սովորել ռուսական բուհերում համապատասխան քվոտայի հատկացման շնորհիվ:

Դեսպանը նշեց, որ երկրների միջեւ ակտիվ մշակութային փոխգործակցություն  է անցկացվում:

«Սանկտ Պետերբուրգի 7-րդ մշակութային համաժողովի շրջանակում ՌԴ եւ ՀՀ Մշակույթի նախարարությունների միջեւ համագործակցության մասին փաստաթղթեր ե ստորագրվել:

2019-2021 թվականներին ՀՀ հետ մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիրը ենթարդրում է փոխգործակցություն ամենատարբեր ուղղություններով: Բացի այդ կարեւոր իրադարձություն է  Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիայան թատրոնի խմբի կատարմամբ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացումը», - ասաց Կոպիրկինը:

Դեսպանն ընդգծեց Հայաստանում ռուսական կինոյի շաբաթվա անցկացման կարեւորությունը:

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք