46 համարի վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական. Ոստիկանություն

15:11 | 11.06.2019

46 համարի վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական. Ոստիկանություն

Երեւանի թիվ 46 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից: Նշենք, որ նախօրեին երթուղայինի վարորդից ուղեւորուհին պահանջել էր դադարեցնել ծխելը, վարորդը չէր դադարեցրել, եւ պահանջել էր, որ ուղեւորուհին դուրս գա մեքենայից: Ուղևորուհին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածել էր միջադեպի տեսագրությունը։

Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու եւ առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար:

Հիշեցնենք, որ երեկ Երեւան քաղաքի 46 համարի երթուղայինում վեճ էր տեղի ունեցել վարորդի եւ ուղեւորի միջեւ: Ֆեյսբուքյան օգտատեր Անի Խաչատրյանը հրապարակել էր տեսագրությունը: Երթուղայինի վարորդից Անի Խաչատրյանը պահանջել է դադարեցնել ծխելը, վարորդն էլ իր հերթին պահանջել էր, որ նա դուրս գալ երթուղայինից, հակառակ դեպքում՝ կկանգնեցնի մեքենան եւ չի քշի: Այնուհետեւ ուղեւորներից մի քանիսը սկսել են  պաշտպանել վարորդին, եւ վիճաբանություն է սկսել: Ի վերջո, երթուղայինի վարորդը կանգնեցրել է մեքենան: Քաղաքացին, որը պահանջել էր վարորդից դադարեցնել ծխելը, դուրս է եկել մեքենայից, մյուս ուղեւորները շարունակել են ճանապարհը:

Նշենք, որ այսօր 46 երթուղին սկասարկող միկրոավտոբուսի վարորդը աշխատանքի չի գնացել: Այնուհետև Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն հրավիրված՝ Երևանի թիվ 46 սպասարկող երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցչի հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից:

Տեսանյութը՝ News.am

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք