46 համարի երթուղայինի վարորդն այսօր աշխատանքի դուրս չի եկել

11:47 | 11.06.2019

46 համարի երթուղայինի վարորդն այսօր աշխատանքի դուրս չի եկել

Երևանի թիվ 46 երթուղին սկասարկող միկրոավտոբուսի վարորդը, որի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութը տարածվել էր նախօրեին,  այսօր աշխատանքի չի գնացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նշենք, որ երթուղայինի վարորդից ուղեւորուհին պահանջել էր դադարեցնել ծխելը, վարորդը չէր դադարեցրել, եւ պահանջել էր, որ ուղևորուհին դուրս գա մեքենայից։

«Գծատերն այսօր առավոտյան հրավիրվել է Երեւանի քաղաքապետարան, կլինի հանդիպում քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցների հետ»,- ասաց Հակոբ Կարապետյանը եւ ավելացրեց, որ դեռ չի կարող ասել՝ նկատողություն կարվի վարորդին, թե նա աշխատանքից կհեռացվի:

Հիշեցնենք, որ երեկ Երեւան քաղաքի 46 համարի երթուղայինում վեճ էր տեղի ունեցել վարորդի եւ ուղեւորի միջեւ: Ֆեյսբուքյան օգտատեր Անի Խաչատրյանը հրապարակել էր տեսագրությունը: Երթուղայինի վարորդից Անի Խաչատրյանը պահանջել է դադարեցնել ծխելը, վարորդն էլ իր հերթին պահանջել էր, որ նա դուրս գալ երթուղայինից, հակառակ դեպքում՝ կկանգնեցնի մեքենան եւ չի քշի: Այնուհետեւ ուղեւորներից մի քանիսը սկսել են  պաշտպանել վարորդին, եւ վիճաբանություն է սկսել: Ի վերջո, երթուղայինի վարորդը կանգնեցրել է մեքենան: Քաղաքացին, որը պահանջել էր վարորդից դադարեցնել ծխելը, դուրս է եկել մեքենայից, մյուս ուղեւորները շարունակել են ճանապարհը:

Տեսանյութը՝ News.am

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք