Մեսիի դուբլը նպաստեց Արգենտինայի հաղթանակին՝ 5։1

11:44 | 08.06.2019

Մեսիի դուբլը նպաստեց Արգենտինայի հաղթանակին՝ 5։1

Ամերիկայի գավաթի խաղարկությանը պատրատվող Արգենտինայի հավաքականը տանն ընկերական հանդիպում է անցկացրել Նիկարագուայի հավաքականի հետ եւ առավելության է հասել 5։1 հաշվով։

Երկու րոպեում դուբլի հեղինակ է դարձել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որը մասնակցել է միայն առաջին խաղակեսին։

Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել Միլանի «Ինտերի» 21-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Ընկերական հանդիպում

Արգենտինա - Նիկարագուա՝ 5։1 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 37, 38, Լաուտարո Մարտինես, 63, 73, Ռոբերտո Պերեյրա, 81 - Խուան Բարերա, 90+1, 11մ

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք