Հայաստանի կառավարությունը մտադիր է 2 տոկոսով իջեցնել շահութահարկը. փոխնախարար

15:53 | 07.06.2019

Հայաստանի կառավարությունը մտադիր է 2 տոկոսով իջեցնել շահութահարկը. փոխնախարար

Առաջարկվում է 2 տոկոսով իջեցնել շահութահարկը եւ մտցնել միասնական շահութահարկ՝ սկսած 23 տոկոսից 2020-ին, իսկ հետո երեք տարվա ընթացքում անընդհատ իջեցնել տոկոսադրույքը մինչեւ 20 տոկոս։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում, Հարկային օրենսգրքում փոփոխությունների քննարկման ընթացքում, հունիսի 7-ին ասել է ֆինանսների փոխնախարար, հիմնական զեկուցող Արման Պողոսյանը։

Ընդ որում՝ նրա խոսքով, զուգահեռ նախատեսվում է վերականգնել սոցիալական վճարների մասնակիցների բաժինը եւ նախկին 5-5 տոկոս հարաբերակցությունը սոցիալական վճարների մասնակցության եւ պետության միջեւ։ Բացի այդ, ինչպես նշել է փոխնախարարը, դրան զուգահեռ նախատեսվում է իրականացնել եկամտահարկի իջեցումը։ «Դա ենթադրում է հարկային մուտքերի որոշակի կորուստ։ Մասնավորապես, եկամտահարկից վնասը գնահատվել է 27,5 մլրդ դրամ, իսկ շահութահարկը՝ 11 մլրդ դրամ։ Պողոսյանը նշել է, որ կառավարությունը չի ծրագրում բարձրացնել ավելացված արժեքի հարկը, որովհետեւ ըստ էության դա ռեգրեսիվ հարկ է, որը «հարված կհասցնի աղքատության առումով»։

Նշենք, որ շահութահարկը հավասարեցնելու մտադրությունն արդեն զայրացրել է հասարակությանը։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք