Կառավարությունը հաստատեց Սոնա Հովհաննիսյանին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում

11:41 | 06.06.2019

Կառավարությունը հաստատեց Սոնա Հովհաննիսյանին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում հաստատեց «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները:

Նիստում ներկայացվեց, որ ռեկտոր է ընտրվել Սոնա Հովհաննիսյանը։ Ըստ աշխատանքային պայմանագրի՝ նա նշանակվեց 5 տարի ժամկետով, նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

«Ակնկալում եմ կառավարության աջակցությունը եւ միջնորդությունը, քանի որ յոթանասունականներից նորոգման չի ենթարկվել շենքը, բայց մենք դրա կարիքը ունենք», - արձագանքեց Սոնա Հովհաննիսյանը:

«Արվեստի դերը չափազանց մեծ է, եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան մշակութային կյանքի ռազմավարական կազմակերպման գործում ունի առաջնորդի դերակատարում, ինչը կարեւոր է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին դիմել էր երկու թեկնածու՝ պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը եւ կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի եւ երգեհոնի ամբիոնի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանը:

2019 թվականի մայիսի 14-ին կառավարման խորհրդի նիստում, որին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 23-ը, գաղտնի քվեարկությամբ Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյանը ստացել է 15 կողմ ձայն, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ 8:

Վարչապետը շնորհավորեց Սոնո Հովհանննիսյանին։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք