«Ասաց, Որ Շատ Նման Եմ Թիմաթիին Եւ Առաջարկեց Նկարահանվել Տեսահոլովակում». Հայկ Շաբանյան՝ Թիմաթիի Հայ «Դուբլյորը»

11:55 | 29.05.2019

«Ասաց, Որ Շատ Նման Եմ Թիմաթիին Եւ Առաջարկեց Նկարահանվել Տեսահոլովակում». Հայկ Շաբանյան՝ Թիմաթիի Հայ «Դուբլյորը»

Օրերս Թիմաթին եւ Նազիման ներկայացրին Հայաստանում նկարահանված իրենց նոր տեսահոլովակը, որի ռեժիսոորը Պավել Խուդյակովն է, կնոջ՝ Կորնելյա Պոլյակի հետ: Այն նկարահանվել է «Нельзя» երգի հիման վրա: Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել, ինչպես Երեւանում, այնպես էլ Սեւանում: Այնտեղ կտեսնեք նաեւ հայ դերասաններից շատերին, այդ թվում՝ Լեւոն Հարությունյանին, Արտաշես Մխիթարյանին, Գեւորգ Գրիգորյանին, իսկ որոշ տեսարաններում Թիմաթիին փոխարինել է հայտնի մոդել եւ բլոգեր Հայկ Շաբանյանը, որը Հայաստանում շատերին հայտնի է հենց ռեփերի հետ տպավորիչ նմանությամբ:

Հայկը NEWS.am STYLE-ին պատմել է, թե ինչպես է ստացել տեսահոլովակում նկարահանվելու առաջարկը:

«Նկարահանվելու հրավերը ստացել եմ շատ պատահական՝ Թիմաթիի թիմի տնօրեն Կիրիլ Վալենտինովիչից: Նա մոտեցավ ինձ, երբ ես անցնում էի Թումանյան փողոցով: Ասաց, որ շատ նման եմ Թիմաթիին եւ առաջարկեց նկարահանվել նրա նոր տեսահոլովակում»,-պատմում է Հայկը, որն անձամբ իր եւ Թիմաթիի միջեւ շատ նմանություն չի տեսնում, սակայն այդ նմանությունն, իհարկե, մի շարք զավեշտալի դեպքերի առիթ է դառնում.

«Դեպքերից ամենահետաքրքիրը երեւի այն էր, երբ Թիմաթիի առաջին մենահամերգի ժամանակ, որը Մարզահամերգային համալիրում էր, ինձ հետ նկարվեց մոտ 300  երկրպագու՝ մի մասը պարզապես նմանեցրել էին, մի մասն էլ շատ լուրջ մտածել էր, թե Թիմաթին եմ (ծիծաղում է)»:

Հայկը նշում է՝ տեսահոլովակում իրեն կարող եք գտնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի եւ Սեւանի տեսարաններում:

«Նկարահանման ընթացքը նման չէր հայկական աշխատելաոճին: Ամեն ինչ այլ կերպ էր արվում, բայց շատ հետաքրքիր էր ու չկրկնվող»,-ասում է նա՝ հավելելով, որ թե ռեժիսորը, թե պրոդյուսերն իրեն շատ հավանել էին, ըստ այդմ՝ հույս ունի, որ, միգուցե, համագործակցության այլ առաջարկներ էլ լինեն:

Անդրադառնալով այն տեսակետին, թե Թիմաթին մեծամիտ է շփման հարցում՝ Հայկը նշեց.

«Նա շատ պրոֆեսիոնալ է, չեմ կարծում, թե գոռոզ է, ուղղակի ստիպված է իրեն այդպես պահում, քանի որ այլ դեպքում նրան պարզապես անդադար կշեղեին գործից: Ամբողջ նկարահանման ընթացքում նա հիմնականում շփվում էր Նազիմայի ու Զաուր Զասեեւի հետ»:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք