Մայիսի 27-ին մեկնարկել են Հայկական մշակույթի օրերը Մոսկվայում. շարքը կազմակերպել է Armenian Assembly ՀԿ-ն

10:30 | 29.05.2019

Մայիսի 27-ին մեկնարկել են Հայկական մշակույթի օրերը Մոսկվայում. շարքը կազմակերպել է Armenian Assembly ՀԿ-ն

«Armenian Assembly» հասարակական կազմակերպությունը ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության, ինչպես նաեւ Ռուսաստանի ու Նոր Նախիջեւանի Հայ առաքելական եկեղեցու թեմի մասնակցությամբ եւ աջակցությամբ սույն թվականի մայիսի 27-ից հունիսի 1-ն անցկացնում է Հայկական մշակույթի օրերը  Մոսկվայում:

Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի հանդիսավոր բացումն ազդարարվեց Պ․Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիայի համերգային դահլիճում կազմակերպված՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական հեղինակային երեկույթով: Տիգրան Մանսուրյանը ստեղծագործում է տարբեր երաժշտական ժանրերում, նա հայկական կինոֆիլմերի համար գրված սիրված մեղեդիների հեղինակ է:

Համերգին մասնակցում էին “Musica Viva” կամերային նվագախումբը Ալեքսանդր Ռուդինի ղեկավարությամբ, Տուլայի պետական երգչախումբը Ալեքսանդր Սոլովյովի ղեկավարությամբ, “Questa Musica”  երգչախումբը, ինչպես նաեւ հանրահայտ երաժիշտներ Սերգեյ Պոլտավսկին (ալտ), Պավել Դոմբրովսկին (դաշնամուր), Մարիամ Ավետիսյանը (սոպրանո)։

Տոնական համերգի պատվավոր հյուրերն էին «Armenian Assembly»-ի Կանանց նախաձեռնությունների կոմիտեի անդամներ Իրինա Պոչիտայեւան, Ելենա Ծատուրովան, Արմինե Ղազարյանը, Նորարար տեխնոլոգիաների եւ գիտության կոմիտեի անդամ Սերգեյ Ազատյանը, լիբանանահայ գործարար, «Մայրիգ» ռեստորանների ցանցի սեփականատեր Ալին  Կամակյանը եւ GOURMET FEST գաստրոնոմիկ միջոցառմանը հրավիրված ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանից եւ այլ երկրներից ժամանած, Հայկական մշակույթի օրերի միջոցառումների մասնակիցներ:

Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի շրջանակում նախատեսված միջոցառումներն են.

2019 թվականի մայիսի 28,  ժամը 18.00, «Armenian Assembly» ՀԿ-ի նախագահության խորհրդի նիստ. նիստի ընթացքում մասնակիցները ամփոփեցին «Armenian Assembly»-ի 2018-2019 թթ. գործունեության արդյունքներն ու քննարկեցին հաջորդ՝ 2019-2020 թթ.-ի նպատակներն ու ծրագրերը․ Armenia Guide զբոսաշրջային պորտալի եւ Հայ Առաքելական Եկեղեցու միասնական էլեկտրոնային հարթակի զարգացումը, GOURMET FEST խոշոր գաստրոնոմիկ միջոցառման մեկնարկը, տարածաշրջանային կրթական կենտրոնների բացումը եւ մշակույթի, նորարար տեխնոլոգիաների եւ սպորտի ոլորտներում այլ նախաձեռնություններ:

2019  թվականի մայիսի 28,  ժամը 19.00,  GOURMET FEST յուրօրինակ գաստրոնոմիկ միջոցառում.  միջոցառման նպատակը  հայկական խոհանոցի ճանաչելության ապահովումն է ամբողջ աշխարհում: Առաջին անգամ Միշլեն աստղ ունեցող ռեստորանների երկու հայտնի շեֆ-խոհարարներ  Կարեն Թորոսյանի (Bozar ռեստորան, Բրյուսել, Բելգիա) եւ  Ստեֆանո Չիոտիի (Nostrano ռեստորան, Պեզարո, Իտալիա) ղեկավարությամբ եւ  Հայաստանի առաջատար ռեստորանների խոհարարների հետ համատեղ (Չինար,The Club, Մայրիգ, Լավաշ) կստեղծվի հատուկ ճաշացանկ՝ առանձնահատուկ ֆյուժն՝ հայկական ավանդական եւ բարձր խոհանոցի համադրությամբ՝ հիմնված  հայկական  խոհարարական ավանդույթների եւ եվրոպական խոհանոցի տեխնիկաների վրա:

2019 թվականի մայիսի 29,  «Armenian Assembly» ՀԿ-ի Նորարար տեխնոլոգիաների եւ գիտության կոմիտեի  ներկայացուցիչների հանդիպումը: Կոմիտեի  հիմնական նպատակը  ՏՏ ոլորտում սոցիալ-ձեռնարկատիրական եւ գիտական նախագծերի մշակումն ու զարգացումն է, որոնք կնպաստեն ազգային ինքնության, լեզվի եւ մշակույթի, համայնքների ամրապնդմանն ու զբոսարջության զարգացմանը Հայաստանում:  Հանդիպման ընթացքում  Նորարար տեխնոլոգինաերի եւ գիտւթյան կոմիտեի անդամներ Սերգեյ Ասլանյանը, Սերգեյ Ազատյանը, Կարեն Միրզոյանը, Ստեփան Չիտիպահովյանը, Սամվել Լազարյանը եւ Նոբել Արուստամյանը կքննարկեն եւ կսահմանեն  «Armenian Assembly»-ի տեսանկյունից  հեռանկարային նախաձեռնությունները 2019-2020թթ. համար:

2019 թվականի մայիսի 30, 18:00, Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի շրջանակում «Armenian Assembly»-ն, ի պատիվ Լազարեւների տոհմի 300-ամյակի,  կիրականացնի ՌԴ-ում ՀՀ դեսպանատան վերակառուցված Հյուպատոսական բաժնի բացման հանդիսավոր արարողությունը: Վերակառուցված Հյուպատոսական բաժնի բացմանը ներկա կլինեն ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տոգանյանը, ՌԴ-ում ՀՀ հյուպատոս Արա Մնացականյանը, ինչպես նաեւ  «Armenian Assembly»-ի անդամներ:

Հայկական մշակույթի օրերի միջոցառումների շարքը  կամփոփվի հունիսի 1-ին՝ Տրետյակովի պետական պատկերասրահում ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված հայ մուլտիպլիկատորների՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով ստեղծված մուլտֆիլմերի ցուցադրությամբ՝  նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: 

«Armenian Assembly» ՀԿ-ն եւ Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի կազմակերպիչները լիահույս են, որ իրականացվող միջոցառումները հայկական սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաեւ սփյուռքից դուրս  հաջողակ եւ հեղինակություն ունեցող մարդկանց  միջեւ կապերի ամրապնդման հարթակ կդառնան, միաժամանակ կնպաստեն Հայաստանի իմիջի բարձրացմանը, ազգային ինքության պահպանմանը, բազմադարյան մշակույթի եւ հնագույն լեզվի  հանրահռչակմանը:

Նշենք, որ «Armenian Assembly» հասարակական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանում եւ Սփյուռում մշակույթի, կրթության, զբոսաշրջության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում սոցիալ-ձեռնարկատիրական նախագծերի աջակցությունն ու իրականացումն է:

«Armenian Assembly» իր ակտիվ  գործունեության առաջին տարվա ընթացքում իրականացրել եւ աջակցել է մշակութային, կրթական, կրոնական-լուսավորչական, զբոսաշրջային եւ այլ նախագծեր:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք