Հայաստանի դպրոցներում վերջին զանգ է

09:55 | 24.05.2019

Հայաստանի դպրոցներում վերջին զանգ է

Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 24-ին: 9-րդ դասարանն այս տարի կավարտի 32 հազար 198 աշակերտ, 12-րդ դասարանը`18 հազար 996: Աշակերտները ներկայացնում են և՛ պետական, և՛ մասնավոր դպրոցները:

Հանրապետությունում նախատեսված 9-րդ դասարանի ավարտական քննություններից մեկը՝ հայոց լեզու առարկայից, այս տարի անցկացվում է կենտրոնացված: Գնահատման և թեստավորման կենտրոնը քննության օրը սահմանել է մայիսի 26-ը: Երեխաները քննությունը հանձնելու են 251 քննական կենտրոնում:

Հանրապետությունում միասնական քննությունների մեկնարկը կտրվի հունիսի 4-ից: Գործելու է 33 քննական կենտրոն, որից 23-ը՝ մարզերում, 10-ը՝ Երևանում:

 
 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք