«Իրավունք». «Հող տվող դավաճանների» փնտրտուքը Փաշինյանին խորը փակուղուց չի հանում

08:51 | 24.05.2019

«Իրավունք». «Հող տվող դավաճանների» փնտրտուքը Փաշինյանին խորը փակուղուց չի հանում

«Պատերազմ հրահրելու և հողեր տալու հարցով դավաճանների Փաշինյանը դեռ լի մատնանշել: Չնայած դրան, այդ հայտարարու­թյան հետևանքները կարծես դեռ երկար են իրենց զգացնել տալու:

 

Ամեն դեպքում, Փաշինյանն իր այդ հայտարարությամբ ևս մեկ քաղաքական կո­պիտ սխալ թույլ տվեց: Հիշեց­նենք, դեռ 2017թ. խորհրդարա­նական ընտրություններից այդ թեման ակտիվորեն քարոզում էր ԼՏՊ-ն: Անցած աշնանից էլ հողեր հանձնելու թեմայով պաշ­տոնապես սկսեցին խոսել ամե­րիկացիները, այն էլ դեսպանի և նախագահի խորհրդականի մակարդակով: 

Այնուհետև, վեր­ջերս հողեր հանձնելու պաշտո­նական ծրագիր ներկայացրեց արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող մի­ջազգային միակ լեգիտիմ մար­մինը՝ Մինսկի խումբը: Այսպիսով, եթե, Փաշինյանի ասած, «որոշ տարածքներ հանձնելու» ամեն մի փորձ, նախաձեռնու­թյուն մեր երկրում համարվում են դավաճանություն, ապա պետք է նաև ֆիքսել, որ ցան­կացած արտաքին աղբյուր

նման մտքեր հնչեցնելով, հան­դես է գալիս Հայաստանի շահե­րի դեմ, ինչը չպետք է առանց արձագանք մնա: Իսկ դա նշա­նակում է, որ նախ, ժամանակին Փաշինյանը պարտավոր էր ամենակոշտ կերպով արձա­գանքել ՀՀ ԱՄՆ դեսպան Միլսի և Բոլթոնի հայտարարություն­ներին: Բայց ամենակարևորը. հատկապես դատապարտելի է ՄԽ-ի վեցկետանոց հայտնի կարգավորման ծրագիրը: 

Հի­շեցնենք, որ այն ենթադրում է փոքր բացառությամբ բոլոր ազատագրված շրջանների հանձնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք