Առաջին հանրահավաքը՝ ըննդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության. «Ժողովուրդ»

08:47 | 24.05.2019

Առաջին հանրահավաքը՝ ըննդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՅԴ-ն երեկ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց «Զարգանալ` չզիջելով» կարգախոսով: ՀՅԴ-ականները հայտարարեցին շարունակական պայքար սկսելու մասին, նույնիսկ «դեղին քարտ» ցույց տվեցին իշխանություններին՝ կոչ անելով «լրջանալ»: Ինչպես եւ սպասվում էր՝ հանրահավաքին, բացի ՀՅԴ-ական գործիչներից, ներկա էին նաեւ ՀՀԿ-ականներ: Հին՝ կարկառուն ՀՅԴ-ականները հարթակում չէին, այլ խմբերով Ազատության հրապարակից էին հետեւում հանրահավաքին: Նրանց թվում էին նախկին նախարարներ Դավիթ Լոքյանը, Լեւոն Մկրտչյանը, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը, Գառնիկ Իսագուլյանը, Քոչարյանի դատի ժամանակ ակցիա կազմակերպողներից որոշները եւ այլք: Այսպիսով, արձանագրենք՝ երեկվա հանրահավաքը Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ առաջինն էր, ընդ որում՝ այն կազմակերպել էր մի կուսակցություն, որը ոչ վաղ անցյալում Փաշինյանի իշխանության մաս էր»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք