«Գումարները վատնվել են մի քանի տարբեր ծրագրերով». Այսեր Ղազարյանի ազատման հետքերով. «Ժողովուրդ»

08:30 | 24.05.2019

«Գումարները վատնվել են մի քանի տարբեր ծրագրերով». Այսեր Ղազարյանի ազատման հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսեր Ղազարյանը երեկ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել` հայտարարելով, որ մերժում է կառավարման «նախկին» համակարգի իներցիաները: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Այսեր Ղազարյանի հետ` պարզելու, թե ինչ թերացումների եւ խախտումների է հանդիպել նախարարությունում աշխատելու ժամանակ. «Սեւանա լճի ափամերձ տարածքների խայտառակ վիճակը, նույնիսկ քարտեզագրումները` նույն տարածքների հետ կապված… Գումարները վատնվել են մի քանի տարբեր ծրագրով. այն տարածքներն են գրել, որոնք ջրի տակ չպետք է մնան, գումարը վերցրել եւ անտառն են կտրում»: Ի դեպ, Ղազարյանը բացահայտել է, որ չնայած վերջին տարիներին, երբ ՀՀ-ում սիգի որսը պաշտոնապես արգելված է, ՀՀ-ից արտահանվել է սիգի պահածո, իսկ Բնապահպանության նախարարությունը լռել է: Ղազարյանի խոսքերով` 2018թ. եւ 2019թ. սկզբին բավականին մեծ քանակությամբ կոնսերվա է դուրս եկել Հայաստանից` 100 հազար տուփով»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում  

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք