Նկատել է, որ երկու գրպանահատներ փորձում են գողություն կատարել իր գրպանից. Վերջիններս հայհոյել ու ծեծել են իրեն

18:51 | 23.05.2019

Նկատել է, որ երկու գրպանահատներ փորձում են գողություն կատարել իր գրպանից. Վերջիններս հայհոյել ու ծեծել են իրեն

Մայիսի 21-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից, գողության փորձ եւ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 28-ամյա Արմեն Հ.-ին, 29-ամյա Կարեն Բ.-ին եւ հրավիրել 59-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս հայտնել է, որ Արմեն Հ.-ն եւ Կարեն Բ.-ն փորձել են գողություն կատարել իր գրպանից, սակայն ինքը նկատել է եւ վիճաբանության ժամանակ Արմեն Հ.-ն եւ Կարեն Բ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տեւական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ եւ հարվածներ հասցրել՝ պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք