Ազգերի լիգայի եզրափակիչ փուլ․ Պորտուգալիայի հայտացուցակը

18:44 | 23.05.2019

Ազգերի լիգայի եզրափակիչ փուլ․ Պորտուգալիայի հայտացուցակը

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Ազգերի լիգայի եզրափակիչ փուլին։ Այն կանցկացվի Պորտուգալիայում։

Դարպասապահներ․ Բետու («Գյոզտեպե»), Ժոզե Սա («Օլիմպիակոս»), Ռուի Պատրիսիու («Վուլվերհեմփթոն»)։

Պաշտպաններ Ժոաու Կանսելու («Յուվենտուս»), Նելսոն Սեմեդու («Բարսելոնա»), Ժոզե Ֆոնտե («Լիլ»), Պեպե («Պորտու»), Ռուբեն Դիաշ («Բենֆիկա»), Մարիու Ռուի («Նապոլի»), Ռաֆայել Գերեյրու («Բորուսիա Դորտմունդ»)։

Կիսապաշտպաններ Դանիլո Պերեյրա («Պորտու»), Ռուբեն Նեւեշ («Վուլվերհեմփթոն»), Վիլյամ Կարվալյու («Բետիս»), Բրունու Ֆերնանդեշ («Սպորտինգ»), Ժոաո Մոուտինյո («Վուլվերհեմփթոն»), Պիցի («Բենֆիկա»), Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)։

Հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Գոնսալու Գեդեշ («Վալենսիա»), Ռաֆա Սիլվա («Բենֆիկա»), Դիոգու Ժոտա («Վուլվերհեմփթոն»), Դիեգո Սոուզա («Բրագա»), Ժոաու Ֆելիքս («Բենֆիկա»)։

Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը հունիսի 5-ին Պորտուգալիայի Պորտու քաղաքում կխաղա Շվեյցարիայի հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Հոլանդիան ու Անգլիան։ Այդ խաղը տեղի կունենա հունիսի 6-ին Գիմարայեշում։

Եզրափակիչն ու երրորդ տեղի խաղը տեղի կունենան հունիսի 9-ին։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք