Ադրբեջանում միկրոավտոբուս է կողաշրջվել. 2 զոհ, մեծ թվով վիրավորներ կան

16:05 | 23.05.2019

Ադրբեջանում միկրոավտոբուս է կողաշրջվել. 2 զոհ, մեծ թվով վիրավորներ կան

Ադրբեջանում միկրոավտոբուս է կողաշրջվել: 2 մարդ մահացել է, եւս 23-ը վնասվածքներ ստացել «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսի վթարի հետեւանքով:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ վթարը տեղի է ունեցել Հալդան բնակավայրի մոտ՝ Եվլախ-Հալդան խճուղում՝ Բաքվից 290 կմ արեւմուտք:

Երկու մարդ տեղում մահացել է, 23-ին հոսպիտալացրել են:

Տուժածներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց վիճակը ծանր է:

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք