Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է վարձով տալ ենթակառուցվածքի խոշոր օբյեկտները

15:28 | 23.05.2019

Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է վարձով տալ ենթակառուցվածքի խոշոր օբյեկտները

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռուֆաթ Ղուլիեւը խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռներեցության խորհրդարանական կոմիտեի նիստում հանդես է եկել աննախադեպ առաջարկությամբ՝ վարձով տալ Ադրբեջանի խոշոր ենթակառուցվածքային օբյեկտները, տեղեկացնում է ՄԻԱ գործակալությունը։

«Ադրբեջանում կառուցվում են օդանավակայաններ եւ մարզահամալիրներ։ Մենք այնպիսի օբյեկտներ ունենք, ինչպիսին չկան այլ երկրներում։ Կարծում եմ, որ եթե Լենքորանի օդանավակայանն առաջարկենք որեւէ ուժեղ առեւտրային կառույցի Ռուսաստանում, ապա այն կարող էր կամ լիովին կառավարել այն, կամ մասնակի, Ադրբեջանի առեւտրային այլ կառույցների հետ գործընկերությամբ»,- ասել է պատգամավորը։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք