Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան

18:42 | 18.05.2019

Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան

Վստահ եմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատարանի որոշումը լուրջ ազդեցություն կունենա  ինչպես իրավական գործընթացների վրա Հայաստանում, այնպես էլ մեր ներքաղաքական համերաշխության տեսանկյունից մեծ նշանակություն կունենա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Պետք է իմ գոհունակությունը հայտնեմ դատարանի որոշման կապակացությամբ, որով վերացվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ապօրինի կալանքը։ Ես կարծում եմ, որ սա արդար որոշում էր։ Վստահ եմ, որ այս որոշումը լուրջ ազդեցություն կունենա  ընդհանրապես իրավական գործընթացների վրա Հայաստանում, այնպես էլ մեր ներքաղաքական համերաշխության տեսանկյունից մեծ նշանակություն կունենա»,–նշեց նա։

Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ։

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթվա սկզբին՝ ամենայն հավանականությամբ երկուշաբթի, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը կտեղեկացնի հանրությանը, թե ինչ ծրագրեր ունի Ռոբերտ Քոչարյանը։

Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ հսկայական ճնշում կար դատարանի վրա,  ինչը ապացուցվեց նաեւ այսօր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառումով. «Ուրախ եմ, որ դատարանը այդ ճնշումներին չի տրվել եւ արդար որոշում է կայացրել»։

Իսկ Հայկ Սարգսյանի գրառման գնահատական, Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հրաժարվեց տալ. «Դրա գնահատականը թողնում եմ հանրությանը»։

նա սակայն մտահոգություն հայտնեց, որ սոցցանցերում Ռոբերտ Քոչարյանի խաձանման միջոցը փոխելու որոշումը կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդարի կոչեր են հնչում. «Ինչ–որ ստահակներ սկսել են տարածել դատավորի տան հասցեն եւ հաշվեհարդարի կոչեր անել, սա անթույլատրելի եւ դրանով իրավապահները պետք է զբաղվեն»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ տեղեկություններ ունի, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը ենթարկվում է ճնշումների եւ այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը։ Պատգամավորը կոչ է արել բոլորին ժամը 13.00-ին հավաքվել եւ բողոքի ցույց անել դատարանի դիմաց։ Քիչ անց պատգամավորը հեռացրել էր գրառումը, ապա հանդես եկել մեկ այլ գրառմամաբ, որտեղ միայն կոչ էր անում հավաքվել դատարանի դիմաց

Նշենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխման համար:

Հավելենք, որ մարտին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման ժամկետը եւս երկու ամսով երկարարցնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության վերաբերյալ։ Քոչարյանի կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք