Մնում ենք մեր դիրքորոշմանը, որ պետք է բողոքարկենք այդ դատական ակտը․ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրական կողմ

18:35 | 18.05.2019

Մնում ենք մեր դիրքորոշմանը, որ պետք է բողոքարկենք այդ դատական ակտը․ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրական կողմ

Մենք դատական ակտը քիչ առաջ ենք ստացել դատական նիստերի դահլիճում, պատճառաբանություններին դեռ ծանոթ չենք, սակայն հաշվի առնելով, որ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը՝ հիմնավորված էր, պետք է բողոքարկենք այդ դատական ակտը:

Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի մեղադրական կողմը դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելու մասին որոշման վերաբերյալ, այսպես ասաց գործը հսկող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

«Պատճառաբանություններին ծանոթանալուց հետո ավելի մանրամասն մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց նա:

Tert.am-ի մեկ այլ հարցին, թե արդյոք Արցախի երկու նախագահների երաշխավորություն ներկայացնելը չի փարատում դատախազության մտավախությունները, Կարեն Բիշարյանը պատասխանեց․  «Չպետք է շեշտադրում անել հատկապես երկու նախագահների կողմից երաշխավորություն ներկայացնելու հանգամանքը, որովհետև մենք հարցը դիտարկում ենք բացառապես իրավական տիրույթում, իսկ իրավական տիրույթում գործը դիտարկելու պարագայում մեր դիրքորոշումն էլ դուք արդեն նկատել, տեսել եք հրապարակային դատական քննության ընթացքում հարցի կապակցությամբ»,- ասաց նա՝ իր կողմից էլ նշելով, որ իրենք դիրքորոշումը չեն փոխվել:

Դատախազները նշեցին, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանավորված՝ հաշվի առնելով նրա զբաղեցրած պաշտոնները:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք