Դատարանը քննում է «5-րդ ալիքի» սեփականատիրոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը. ուղիղ

18:27 | 18.05.2019

Դատարանը քննում է «5-րդ ալիքի» սեփականատիրոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը. ուղիղ

2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող թիվ 17195919 քրեական գործի քննության շրջանակում, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Արմեն Թավադյանի նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: 

Նշենք,որ մայիսի 13-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայանալիք դատական նիստին մասնակցելու նպատակով դատարան է մուտք գործել ակտիվիստ Վարդգես Գասպարին: 

Նույն օրը՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 62-ամյա տղամարդը՝ Վարդգես Գասպարին հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք հայհոյանքներ են հնչեցրել, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ Ոստիկանության Նոր Նորք բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որիվ հետո ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել Արմեն Թավադյանին և դատարանին միջնորդել կալանավորել նրան։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա՝ Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Դատարանն այս պահին դռնփակ նիստում քննում է Թավադյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք