ԱՄՆ-ում մահացած բժշկին մեղադրել են 177 արական սեռի ուսանողների նկատմամբ սեռական բռնության մեջ

18:05 | 18.05.2019

ԱՄՆ-ում մահացած բժշկին մեղադրել են 177 արական սեռի ուսանողների նկատմամբ սեռական բռնության մեջ

ԱՄՆ-ի Օհայո նահանգում մահացած բժիշկ Ռիչարդ Շտրաուսին մեղադրել են 177 արական սեռի ուսանողների նկատմամբ սեռական բռնության մեջ, հաղորդում է Associated Press-ը:

Գործակալությունը նշում է, որ հետաքննության արդյունքում պարզվել է, որ բժիշկը երկար տարիներ՝ 1970-ականներից մինչեւ 1990-ականներ, հանցագործություններ է կատարել, սակայն համալսարանի իշխանությունները ոչինչ չեն արել նրան կանգնեցնելու համար:

Նշվում է, որ Շտրաուսը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել սպորտով զբաղվող եւ համալսարանին կից բժշկական կենտրոնում աշխատող ուսանողների նկատմամբ:

Հետաքննությունում նշվում է, որ Շտրաուսի գործը, որը 67 տարեկանում ինքնասպան է եղել եւ թոշակի անցնել բազմաթիվ մեծարանքներով, կարող է բավականին թանկ արժենալ համալսարանին, եթե բազմաթիվ զոհերը հայցեր ներկայացնեն:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք