Դատարանի որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ. Ալումյան

17:55 | 18.05.2019

Դատարանի որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ. Ալումյան

Ես չէի սպասում, որ դրսեւորումները կհասնեն այդ մակարդակի, որ պատգամավորը գրառում կանի եւ կոչ կանի ցասումն ուղղել դատարանի դեմ, որ դատարանը բաց չթողնի Ռոբերտ Քոչարյանին. hենց միայն այդ հայտարարությունը ճնշում էր։  Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, ԱԱԾ մեկուսարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։

Ըստ նրա, ինքը ամեն ինչ սպասում էր, սակայն նման բան չէր կարող երեւակայել. «Դատարանի որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ։

Օրենքով մյուս կողմը իրավունք չունի բողոքարկել»,– ասաց փաստաբանը, հավելելով, որ եթե սկսեն ճնշումներ՝ ով է էն դատավորը, որ իմ ասածը չկատարի, ես այդ մկներին էս կանեմ, էն կանեմ, ապա ինքը չի բացառում:

«Եթե այդ եղանակով գնաց ամեն ինչ՝ ես չեմ բացառում եմ, որ դատախազությունն էլ բողոք բերի, չեմ բացառում, որ վերաքննիչ դատարանը էլ բողոքը վարույթ ընդունի եւ վերաքննիչ դատարանը որոշումը բեկանի»,– ասաց Հայկ Ալումյանը։

Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը ողջ դատավարության ընթացքում կլինի ազատության մեջ, եթե չխախտի ազատ արձակելու պայմանները. չխոչընդոտի քննությանը եւ չթաքնվի քննությունից։

«Քոչարյանը մասնակցելու է դատավարությանը եւ ինչպես ինքն է պատկերավոր արտահայտվել՝ մեղադրող է հանդես գալու, մեղադրելու է այն իրավապահներին, մասնավորապես, դատախազությանը, որոնք այս մեղադրանքնեը սարքել են ու գործն ուղարկել դատարան, եւ թողած այն 10 զոհերի քննության անհրաժեշտությունը՝ ընկել են կոնկրետ մի նպատակ իրականացնելու, կոնկրետ առաջադրանք կատարելու հետեւից»,– ասաց Հայկ Ալումյանը։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք