ԱՄՆ-ում երեկույթին հրաձգության ժամանակ 7 մարդ տուժել է

17:33 | 18.05.2019

ԱՄՆ-ում երեկույթին հրաձգության ժամանակ 7 մարդ տուժել է

Շաբաթ գիշերը Մանսի քաղաքի Ball State University հետազոտական համալսարանի տարածքից քիչ հեռու՝ տանը կազմակերպված երեկույթին անհայտ անձը հրաձգություն է իրականացրել, հաղորդում է  WTHR-ը:

«Դա դիջեյով երեկույթ էր: Ակնհայտ է, որ տանն ինչ-որ բախում է եղել, որը հրաձգության է վերածվել: Դրա հետեւանքով 7 մարդ հրազենային վնասվածք է ստացել», - ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ջո Ուինքլը:

Նրա խոսքով՝ երեք տուժածների վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ: Երեկույթին մասնակցել են նաեւ համալսարանի ուսանողները, նրանցից ոմանք տուժել են: Համալսարանը հայտնել է, որ այժմ ուսումնական հաստատության տարածքում անվտանգության համար սպառնալիք չկա:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք