Ախուրյանում քաղաքացին կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ ու «Ֆ-1» տիպի նռնակ

15:46 | 18.05.2019

Ախուրյանում քաղաքացին կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ ու «Ֆ-1» տիպի նռնակ

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, մայիսի 17-ին Ախուրյանի մի բնակիչ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտներով, և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով:

Նա հայտնել է, որ դրանք հայտնաբերել է նույն օրը իրենց տան բակի ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս: Ըստ քաղաքացու հայտարարության՝ զինամթերքը պատկանել է հորը:

Նշանակվել են փորձաքննություններ:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք